ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ամերիկացիները պետք է զերծ մնան Թուրքիա այցելելուց20 մարտի 2010 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացիները պետք է զերծ մնան Թուրքիա այցելելուց: ԱՄՆ Պետդեպարտմենտը զգուշացնում է իր քաղաքացիներին ահաբեկչական գործողությունների եւ բռնության վտանգի մասին: Նրանք պետք է զերծ մնան Թուրքիա այցելելուց, հակառակ դեպքում պետք է չափազանց զգույշ լինեն: Տվյալ պահին նախազգուշացումը գործելու է մինչեւ 2010-ի ապրիլի 30-ը:Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն քաղաքացիները պետք է հատկապես ուշադիր լինեն վերջին ժամանակները երկրում նկատվող հակաամերիկյան քաղաքականության պատճառով, ինչպես նաեւ ժողովրդական հեղափոխական կուսակցության հիմնադրման մոտեցող տարեդարձի հետ կապված, որը բազմաթիվ բողոքների եւ ցույցերի առիթ է տալու: ԱՄՆ-ը նաեւ մտահոգություն է հայտնում քրդերի Նովրուզ Բայրամ տոների առիթով, որոնք տեղի են ունենալու մարտի 21-ից, հաղորդում է Hurriyet-ը: Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ են տալիս խուսափել մարդկանց մեծ խմբերից, նույնիսկ եթե ցույցերը խաղաղ բնույթ կրեն: Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերությունները փչացան այն բանից հետո, երբ մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: ԱՄՆ-ից հետո մարտի 11-ին բանաձեւն ընդունեց Շվեդիայի խորհրդարանը: Արդյունքում Թուրքիան ետ կանչեց իր դեսպաններին այդ երկրներից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |