ՀՀ նախագահի «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային նշանակության ավանդի համար» մրցանակի հանձնումը տեղի կունենա հունիսին22 մարտի 2010 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային նշանակության ավանդի համար» (GIT Award) մրցանակի հանձնումը տեղի կունենա հունիսի 28-ին: ,Synopsys Armeniaե ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանն այսօր հայտնել է, որ մրցանակի հանձնման արարողությանը կմասնակցի ամենամյա մրցանակաբաշխության առաջին մրցանակակիր, Intel գործակալության տնօրենների խորհրդի նախկին նախագահ Կրեյգ Բարետը` տիկնոջ հետ: Բացի նրանից, հավանական է, որ արարողությանը ներկա լինեն նաեւ այդ բնագավառի այլ հայտնի անձինք: «Սա շատ կարեւոր քայլ է, որի արդյունքը տեսնելու ենք մոտ ապագայում: Երբ մենք Synopsys ընկերությունում մտադրվեցինք ստեղծել այս մրցանակը, մեզ համար շատ կարեւոր էր Հայաստանին միացնել միջազգային ցանցին, ինչպես նաեւ այնպիսի ականավոր մարդկանց հետ, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հեղաշրջում են կատարել: Միայն այն պատճառով, որ այդ կապը հաստատվի, պարտադիր պայման էր, որպեսզի մրցանակը ստանալու համար մրցանակակիրները այցելեն Հայաստան», - ասել է նախագահական մրցանակի կազմակերպման հանձնաժողովի նախագահ, Synopsys Armenia-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Ռիչ Գոլդմանի խոսքերի համաձայն, մրցանակակրի ընտրությունը կատարվում է այնպես, ինչպես Նոբելյան մրցանակակրինը: Հաղթողին որոշում է հանձնաժողովը, որը կազմված է IT 20 հանրահայտ գործիչներից: Նախագահական մրցանակի շքանշանը պատրաստված է բարձրակարգ ոսկուց (մոտ 300 գր) եւ ադամանդից: Շքանշանի դիմերեսին պատկերված է Ռաֆայել Իսրայելյանի նկարած արծիվը` ադամանդակուռ աչքով, իսկ դարձերեսին պատկերված է Հայաստանի զինանշանը: Շքանշանի ձեւավորման հեղինակը Վալերի Ռիկերտն է, որն աշխատել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի վրա: Բացի այս ամենից, Հայաստանի Հանրային հեռուստակայանը Վիվասել-ՄՏՍ ընկերության հետ միասին այսօր ՀՀ նախագահի «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային նշանակության ավանդի համար» մրցանակի հովանավորն է: Այս կապակցությամբ հուշագիր են ստորագրել ՀՀԿ նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ նախագահական մրցանակի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Այդ փաստաթղթին կցված է կողմերի պատրաստակամությունը «համատեղ ուժերը ներդնել` «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային նշանակության ավանդի համար» ՀՀ նախագահի մրցանակի լուսաբանումը ըստ պատշաճի կազմակերպելու համար»: ՏՏ բնագավառում միջազգային չափանիշների ավանդ ներդնելու համար նախագահական մրցանակ սահմանելու մասին որոշումը կայացվել է 2009 թ.: Այն հանձնվելու է ամեն տարի այն մարդուն, ով առանձնահատուկ ավանդ կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային զարգացման գործում: Ընդ որում, այդ ավանդը կարող է տարբեր լինել` ինչպես տեխնոլոգիաներին, կրթությանը, այնպես էլ տարբեր նախագծերի ֆինանսավորման եւ կազմակերպմանը վերաբերող: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |