Գուրգեն Եղիազարյան. Հայ-թուրքական արձանագրությունները բացարձակ հաջողակ փաստաթուղթ են Անկարայի համար

PanARMENIAN.Net - Գուրգեն Եղիազարյան. Հայ-թուրքական արձանագրությունները բացարձակ հաջողակ փաստաթուղթ են Անկարայի համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային անվտանգության վարչության պետի նախկին տեղակալ, Սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը: Ըստ նրա, դարեր շարունակ Թուրքիան միշտ պահանջներ եւ նախապայմաններ է առաջ քաշել Հայաստանի առջեւ, եւ նույիսկ այժմ, երբ Արձանագրությունները լիովին բավարարում են նրա շահերին, Անկարան ավելին է պահանջում:

Ըստ Գ.Եղիազարյանի, Արձանագրությունները բազմաթիվ նախապայմաններ են պարունակում, եւ Հայաստանը, ստորագրելով դրանք եւ համաձայնվելով պատմական ենթահանձնաժողովի ստեղծմանը, արդեն իսկ գնաց Հայոց ցեղասպանության փաստի քննարկման:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---