Hayland.am-ը թողարկել է իր կայքի բջջային տարբերակը

PanARMENIAN.Net - Hayland.am հայկական ամենամեծ սոցիալական ցանցի բջջային տարբերակը արդեն հասանելի է իր այցելուների համար, PanARMENIAN.Net ին հաղորդել է նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանը:



Տարբերակը հատուկ մշակված է շարժական սարքերի համար եւ թույլ է տալիս օգտվողներին պահպանել իրենց սոցիալական ակտիվությունը կայքում` անգամ եթե համակարգիչը հասանելի չէ:



Արագ եւ հարմար բջջային տարբերակը կատարում է կայքի գրեթե բոլոր ամենակարեւոր ֆունկցիաները` անձնական էջի խմբագրում, լուսանկարների ավելացում, նամակագրություն, ընկերների էջերի այցելում եւ այլն:



Իր տեխնիկական ցուցանիշներով hayland.am-ի բջջային տարբերակը զգալիորեն գերազանցում է տվյալ պահին առկա այլ հայկական կայքերի WAP-տարբերակները:

Մոտ ապագայում կայքի ծրագրավորողները խոստանում են համալրել տարբերակը` ավելացնելով ֆորումից եւ խմբերից օգտվելու, բլոգում գրելու եւ նվերներ ուղարկելու հնարավորություն:



Վերջին տեխնիկական նորարարությունների թվում կարելի է նաեւ նշել կայքում գործող սեփական URL-ների համակարգը, որը թույլ է տալիս այցելուներին ստեղծել անձնական էջի անհատական հասցեն (օրինակ` hayland.am/armen կամ hayland.am/armine):
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---