ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՌԱԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ22 նոյեմբերի 2001 - 22:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետական Դումայի կողմից համատեղ անվտանգությունը ապահովելու նպատակով զորքերի կիրառման մասին հայ-ռուսական համաձայնագրի վավերացումը լուրջ մտահոգություն է առաջացրել Բաքվում: «Այդ համաձայնագիրը ամրապնդում է Հայաստանի դիրքերը եւ վտանգավոր է Ադրբեջանի համար»,- հայտարարել է «Ղարաբաղի ազատագրման միություն» կոչվող կազմակերպության առաջնորդ Աքիֆ Նաղին: Նրա խոսքերով` եթե Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձ ձեռնարկի, ապա «Ռուսաստանը կարող է միջամտել Հայաստանի անվտանգությանը սպառնալիքի պատրվաքով»: «Պատերազմը սկսելու դեպքում Ռուսաստանը կսատարի Հայաստանին, քանի որ այնտեղ ունի ռազմական հենակայաններ»,- հայտարարել է Նաղին` համոզվածություն արտահայտելով, որ «Ադրբեջանը պետք է ռազմական գործողություներ սկսի անկախ նրանից, թե ով է պաշտպանում Հայաստանը»:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |