Էդուարդ Ափրամյան. Վրաստանի իշխանությունները դեռեւս միջնադարում են ապրում

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում նոր պահպանողական շարժումը ՄԱԿ-ի շենքի առջեւ բողոքի ցույց էր կազմակերպել` ի պաշտպանություն ջավախահայության: «Ի տարբերություն հայկական իշխանությունների, հասարակությունը հասկանում է, որ Ջավախքը մեր միակ անվտանգ ելքն է դեպի ծով: Այս հարցում պետք չէ լինել քաղաքագետ կամ քաղաքական գործիչ, հասկանալու համար Ջավախքի կարեւորությունը հասարակության զարգացման, մեր երկրի հզորացման եւ տնտեսության ծաղկման համար»,-ասել է Նոր պահպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Ափրամյանը: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանի իշխանությունների անտարբերությունն այս հարցում հասցրել է խայտառակ իրավիճակի:



«Ամեն օր Վրաստանի իշխանությունները նվաստացնում են, սպանում են եւ մշակութային, հոգեւոր ու կրթական ահաբեկչության են ենթարկում Ջավախքի հայերին: Այսօր մեր հայրենակիցները, հիասթափված լինելով Հայաստանի իշխանություններից, պայքարում են վրացական իշխանությունների հակահայ քարոզչամեքենայի դեմ` վատնգի ենթարկելով իրենց կյանքն ու անվտանգությունը»,-գտնում է Նոր պահպանողական շարժման առաջնորդը:



Ընդ որում, նա ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները, ելնելով իիենց ազգային բարդույթներից, ճնշում են գործադրում ազգային փոքրամասնությունների վրա` ապացուցելով , որ «նրանք դեռ միջնադարում են բնակվում»: Նա հավելել է նաեւ, որ Վրաստանը փորձում է ամեն կերպ անջատել ջավախահայերին Հայաստանից, թույլ չտալով սահմանակետերից անցկացնել հայերեն լեզվով գրականություն, ինչով խախտում են մարդու իրավունքները:



«Մենք պահանջում ենք միջազգային համամարդկային արժեքների եւ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններից, անհապազ հետաքննել սահմանային հարցերը, պաշտպանել մարդու իրավունքները վրաց սահմանապահներից եւ հատուկ ծառայության աշխատակիցներից»,-ասել է Է.Ափրամյանը:



Ափրամյանի ելույթից հետո, ակցիայի մասնակցիները նամակ են հանձնել Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: Նման բովանդակությամբ նամակ է հղվել նաեւ Եվրոպայի խորհուրդ:



Բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 50 մարդ:
Ջավախք

Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր:

Սակայն թուրքական տիրապետության հաստատումը զգալի ազդեցություն ունեցավ Ջավախքի ազգային կազմի վրա: Աստիճանաբար, երկրամասի քրիստոնյա բնակչությունը, եւ առաջին հերթին հայ բնակչությունը, նվազում էր, իսկ դրա փոխարեն ավելանում էր մահմեդական բնակչության քանակը, հիմնականում լազերի եւ չերքեսների հաշվին: 18դ. վերջում Ջավախքը կորցրեց իր բնիկ հայ բնակչության զգալի մասը, որի մի հատվածը տեղափոխվեց այլ տարածքներ, իսկ մի մասն ուղղակի ոչնչացվեց:

Ջավախքի միացումը Ռուսաստանին մեծ նշանակություն ունեցավ հայ բնակչության նորմալ կյանքի եւ գործունեության համար: Երկրամասը դարձավ Կովկասի առեւտրի ու արհեստագործության ամենամեծ կենտրոններից մեկը, Կարապետ Բագրատունու ջանքերով բացվեց Մեսրոբյան հայտնի դպրոցը: Ջավախքում են ծնվել եւ մեծացել հայ ժողովրդի բազմաթիվ ականավոր գործիչներ` գրողներ Դերենիկ Դեմիրճյանն ու Վահան Տերյանը, ԵՊՀ առաջին ռեկտոր Հակոբ Մանադյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության սպարապետ Ռուբեն Տեր-Մինասյանը եւ շատ ուրիշներ: Հայաստանի Հանրապետության չորս վարչապետներից երկուսը` Հովհաննես Քաջազնունին եւ Համո Օհանջանյանը եւս ծնունդով Ախալքալաքից են:

1921թ. փետրվարին Ջավախք կրկին ներխուժեցին թուրքական զորքերը: Վրացական զորքերը, ինչպես եւ 1918թ., կրկին ոչ մի օգնություն ցույց չտվեցին այդ շրջանի հայ բնակչությանը, որը ստիպված էր սեփական ուժերով դիմադրել թուրքական զորքերին: Թուրքական զորքերի ներխուժման, սովի եւ հիվանդությունների արդյունքում 1918-1921թթ. Ախալքալաքի շրջանում զոհվեց հայ բնակչության շուրջ 50 տոկոսը:

Ներկայումս Ջավախքի հայերը պայքարում են Վրաստանի կազմում ինքնավարության հասնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---