Վազգեն Սաֆարյան. Գազի իրացման ծավալները կկրճատվեն սակագների բարձրացման պատճառով

Վազգեն Սաֆարյան. Գազի իրացման ծավալները կկրճատվեն սակագների բարձրացման պատճառով PanARMENIAN.Net - Տնտեսվարող սուբյեկտներից շատերը դեռեւս մինչ գազի սակագնի բարձրացումը, սկսեցին բարձրացնել իրենց ապրանքի ու ծառայությունների գները, եւ այժմ արդեն ավելի մեծ շահույթներ են ստանում, գտնում է կառավարման գծով փորձագետ Հարություն Մեսրոպյանը:



Մասնավորապես, ըստ նրա, անցած տարում մեծ շահույթով է աշխատել նաեւ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը, որը դեռեւս մինչ գազի սակագնի բարձրացումը բարձրացրել էլ էլեկտրաէներգիայի գինը:



Ըստ փորձագետի, գազի գների վերանայման հարցում կառավարությունը կարող է ազդակ հղել, որ աճն այդքան մեծ չլիներ, քանի որ «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկսը պատկանում է պետությանը:



Իր հերթին, Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, բացատրելով թե ինչ է հիմք հանդիսացել գազի սակագների վերանայման համար, ասել է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ացյալ տարի գազը գնում էր 154 դոլարով 1 խմ գազի դիմաց, իսկ վաճառում էր բնակչությանը 266 դոլարով 1 խմ գազի դիմաց, լրացուցիչ ծախսերը կազմում էին 72 տոկոս, ինչը, նրանց գնահատմամբ, բարձր տոկոս է, ծախսերը կարող էին կազմել 40 տոկոսից ոչ ավելին: Ընթացիկ տարում, երբ սահմանում գազը կարժենա 180 դոլար խմ դիմաց, այսինքն 17 տոկոսով թանկ կլինի, բնակչության համար այն կկազմի 37,5 տոկոս:



Ինչպես նշել է միության նախագահը, անցյալ տարի «ՀայՌուսգազարդը» բացատրեց դա դրամ/ դոլար փոխարժեքի տատանումներով: Այդ համատեքստում նա հավելել է, որ այն պայմաններում, երբ գազը գնվելու է 180 խմ դոլարով, լրացուցիչ ծախսերը կկազմեն 89 տոկոս:



«Մենք պնդում ենք, որ ընկերությունը վերանայեց իր շահագործման ծախսերը, որոնք 2009-ին կազմել են 9,9 մլրդ դրամ, ինչը շատ մեծ գումար է: Հակառակ դեպքում գազի սպառման ծավալներն էլ ավելի կկրճատվեն: Մենք նաեւ տարաձայնություններ ունենք գազի կորուստների վերաբերյալ, որոնք կազմում են 5,37 տոկոս, ինչը բնականաբար ազդում է սակագների վրա»,-ասել է Սաֆարյանը:



Ըստ նրա, անցյալ տարի 2008-ի համեմատ իրացման ծավալները կրճատվեցին 20 տոկոսով: «Ընթացիկ տարում Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերանայեց ընկերության հայտը 1,64 մլրդ խմ վաճառքի մասին եւ նախատեսեց 1,56 մլրդ խմ իրացում, 2009-ի 1,81 մլրդ խմ փոխարեն` բացատրելով դա նրանով, որ Երեւանի ՋԷԿ-ը առավել ռացիոնալ կծախսի գազն ու ծախսերը կկրճատվեն»,-հավելել է արդյունաբերողը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---