Աստրիդ Քլիֆորդ. Հայաստանի տնտեսությունը գերդոլարիզացված է

PanARMENIAN.Net - Քանի որ Հայաստանի տնտեսությունը գերդոլարիզացված է, ապա երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիրներից մեկը գնաճի հանդեպ հսկողության իրականացումն է: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտնեց «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը:



Նրա խոսքով, Հայաստանում գնաճը ներկա պահին շարունակում է բարձր մնալ: «Երկրում գնաճի ցուցանիշը փոքր-ինչ բարձր է, քան դա ցանկալի կլիներ կառավարության համար, ուստի Հայաստանի կառավարության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերը գնաճի հսկողությունն է,- նշեց նա:



Խոսելով տնտեսական աճի մասին` գլխավոր գործադիր տնօրենն ասաց, որ Հայաստանում այդ ցուցանիշը 2010 թվականին տատանվելու է 2%-ի սահմաններում:



Հայաստանի Վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, առաջին երկու ամիսների արդյունքներով գնաճը կազմել է 2%, տնտեսական աճը` 3,1%:



Բյուջեում ներդրված տնտեսական աճը ծրագրված է 1,2%-ի չափով, գնաճը` 4+/-1,5%:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---