Բեռլինում տեղի կունենա «Հայկական հարցը Թուրքիայում: Մոռանալու փոխարեն հիշել» գրքի շնորհանդեսը եւ«Aferim, Iavrim» ցուցահանդեսի բացումը

PanARMENIAN.Net - «Ապրիլի 15-ին Բեռլինի Heinrich-BՓll-Stiftung-ի երկրորդ հարկում տեղի կունենա «Հայկական հարցը Թուրքիայում: Մոռանալու փոխարեն հիշել» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է Սիբիլ Թելեն: Գրքում երբեմնի բազմազգ Թուրքիայում բնակված տատիկների եւ պապիկների սերնդի մասին պատմում է թոռնիկների սերունդը: Շնորհանդեսից հետո կբացվի Սիլվինա Տեր- Մկրտչյանի «Aferim, Iavrim» ցուցահանդեսը, որը տեւելու է երկու շաբաթ եւ այցելուներին հնարավորություն կտա դիտելու տեսաֆիլմ, որը պատմում է դեպի հետ` Թուրքիա կատարած հեղինակի ճանապարհորդության մասին; Տեսաֆիլմը ներկայացվում է որպես փաստաթուղթ: Հեղինակը Ցեղասպանությունը դիտարկում է հիշողությունների եւ ներման լույսի ներքո», - հաղորդում է Heinrich-BՓll-Stiftung-ի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գծով բաժնի նախագծերի համակարգող Եվա Պետեյան` PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում;



Նրա խոսքերի համաձայն, շնորհանդեսի կազմակերպիչը Heinrich-BՓll-Stiftung-ի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գծով բաժինն է: Շնորհանդեսը վարելու է Ստամբուլում Heinrich-BՓll-Stiftung-ի բյուրոյի ղեկավար Ուլրիկե Դուֆները: Ներկա են գտնվելու Հայ-գերմանական միության Armenisch-Deutsche Korrespondenz թերթի գլխավոր խմբագիր Րաֆֆի Կանթյանը, «Ակօս» թերթի խմբագիր Արիս Նալջին, Անկարայի համալսարանի հասարակական իրավունքի պրոֆեսոր Միթհաթ Սանջարը;



Սիբիլ Թելենը գրքի մասին հղորդագրության մեջ գրում է, որ Թուրքիայի պատմագրության մեջ ոչ ոք չի ընդունում Հայոց ցեղասպանությունը: Այն ժամանակների «տեղահանումը» դիտարկվում է որպես Առաջին համաշխարհային պատերազմի անխուսափելի, սակայն տգեղ հետեւանք: Ներկայում հիշողություններին վերադառնալը հասարակական բանավեճերի առիթ է տվել, որոնց արդյունքում Թուրքիայում շատերն արդեն անցյալին այլ աչքերով են նայում, եւ այդ տեսակետը Թուրքիայի պաշտոնական դոկտրինայի կողմնակիցները դիտարկում են որպես սադրանք;



Սիբիլ Թելենը գրքում պատմում է Հայոց ցեղասպանության շուրջ բանավեճերի նշանակության մասին եւ հակադրվում է թուրքական ավանդույթ դարձած մերժման եւ մոռացման դիրքորոշմանը;
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---