22 նոյեմբերի 2001 - 22:46 AMT
PanARMENIAN.Net - Ձյան արատ տեղումների արդյունքում Հայաստանի որոշ շրջաններում վնասվել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը: Դա հանգեցրել է նրան, որ Կոտայքի, Արագածոտնու ու Սյունիքի մարզերի մի շարք գյուղերի բնակիչները զրկվել են էլեկտրականությունից: Այժմ շարունակվում են տարերքի հետեւանքների վերացման աշխատանքները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: