ՀՀ կառավարությունը նպաստավորելու է բնակչության սոցիալապես անապահով խավերին![]() 17 մարտի 2010 - 20:19 AMT PanARMENIAN.Net - «Գազի գների բարձրացման հարցը գտնվում է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի հսկողության ներքո արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ծրագիր է մշակում բնակչության սոցիալապես անապահով խավերին նպաստավորելու համար», - ասել է Տիգրան Սարգսյանը` մարտի 17-ին ՀՀ ԱԺ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցին: Վարչապետի խոսքերի համաձայն, սոցիալապես անապահով խավերի նկատմամբ նպատակային քաղաքականությունը բարեհաջող իրականացնելու համար կառավարությունը ձեռնարկելու է հետեւյալ միջոցառումները` Համաշխարհային բանկի հետ համատեղ ճշտվում են այն չափանիշները, որոնց առկայությամբ ընտանիքներն ընդգրկվում են սոցիալապես անապահով խավերի ցուցակներում: «Մենք նաեւ ճշտում ենք այդ բնագավառում ընդհանուր իրավիճակը, եւ երկրում գործազուրկների թիվը», - հաղորդել է ՀՀ կառավարության ղեկավարը: Տիգրան Սարգսյանը հանդես է եկել Վիկտոր Դալլաքյանի`Հայաստանում «Շահույթի ինդեքսավորման մասին» օրենք ընդունելու առաջարկի դեմ, նշելով, որ այդպիսի օրենք ընդունում են այն երկրները, որտեղ արժեզրկումը գերազանցում է 10 տոկոսը: «Մենք, հակառակը, այնպիսի քաղաքականություն պետք է վարենք, որպեսզի թույլ չտանք երկրոում գների այդպիսի բարձրացում», - բացատրել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |