«FRANK MULLER» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ20 նոյեմբերի 2001 - 22:56 AMT PanARMENIAN.Net - Գալիք տարվանից «Frank Muller» շվեյցարական ընկերությունը Հայաստանում ձեռնամուխ կլինի էլիտար ժամացույցների արտադրությանը: Երեւանում այս ընկերության ներկայացուցիչ Գեորգի Մուրադյանի խոսքերով` այդ նպատակով վերջերս Հայաստան է ներմուծվել ճապոնական սարքավորումներ եւ արդեն կարգավորիչ աշխատանքներ են տարվում: «Արմինֆո» գործակալության տեղեկություններով, Հայաստանում կարտադրվեն միայն ժամացույցների ոսկյա պատյանները, այլ ոչ թե մեխանիզմը: Նշենք, որ «Frank Muller» ընկերությունը դինամիկ զարգացող ընկերություններից մեկն է, որը մասնագիտացած է էլիտար ժամացույցների արտադրությունում: Հեղինակային նմուշների համար օգտագործվում են տարբեր գույների 18-կարատանոց ոսկի եւ 550 հարգի պլատին: Ժամացույցների հավաքումը կատարվում է ձեռքով եւ ոչ մեծ խմբաքանակներով: Ոսկյա շրջանակով եւ ադամանդյա դրվագազարդումով ամենաթանկ նմուշներն արժեն 80 հազար դոլար: Ուշագրավ է, որ ժամացույցների որոշ նախօրինակներում, որոնք պլանավորած են արտադրել Հայաստանում, պատկերված են Արարատ լեռը եւ Հայաստանի քարտեզը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |