Հայաստանի կառավարությունը մտադիր է երկրում խթանել ոսկերչությունը

Հայաստանի կառավարությունը մտադիր է երկրում խթանել ոսկերչությունը

PanARMENIAN.Net - 2009 թ. Հայաստանից արտահանվել են 10,7 մլն դոլար արժողությամբ ոսկերչական զարդեր` 2008 թ. 22,6 մլն-ի եւ 2007 թ. 28,7 մլն-ի փոխարեն: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը: Ըստ նրա, մեկ տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել 4-5 տոննա ոսկի:

Ոսկերչության բնագավառի եւ թանկարժեք քարերի մշակման բնագավառի զարգացման ծրագրի ուղղություններից մեկը, որ ընդունել է կառավարությունը, արտաքին շուկաների մատչելիությունն է:

Գ. Քոչարյանը գտնում է, որ հայկական արտադրանքի մրցունակությունն ապահովելու համար կարեւոր է ոսկերիչների նոր սերնդի ձեւավորումն ու դաստիարակումը, նոր տեխնոլոգիաների ներմուծումը: «Այս նպատակով իտալական դիզայնի ինստիտուտի հետ բանակցություններ ենք վարել, որն էլ համաձայնել է կազմակերպել 10 լավագույն ուսանողների ուսումը, որոնք ընտրվելու են Հայաստանում: Բացի այդ, Գյումրիում բացվել է եռաստիճան մոդելավորման կենտրոն, ինչը հանգեցնելու է ոլորտի որակական փոփոխությունների», - ասել է նա:

Ոսկերչական բնագավառի զարգացման համար վերջերս փոփոխություններ են մտցվել ավելացված արժեքի հարկերի եւ շահութահարկի մասին օրենքներում: Բացի այդ, Գագիկ Քոչարյանի խոսքերի համաձայն, ոսկու ներքին շրջանառությունը ազատված է ԱԱՀ-ից, որը երկու նպատակ է հետապնդում` այս բանագավառի աշխատանքն ավելի մատչելի դարձնել, ֆինանսական միջոցները խնայելով` ստվերային ձեռնարկությունները օրինական դաշտ բերել` առանց դրանց հարկերն ավելացնելու: Գագիկ Քոչարյանն ավելացրել է նաեւ, որ ոսկերչական իրերի արտադրությունն ու իրացումը, ինչպես նաեւ ադամանդների եւ ոսկու հումքի իրացումը արտադրողներին ազզատում է շահութահարկի 1 տոկոս հավելավճարից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---