Հայաստանի կառավարությունը բարյացակամ է Իրանի քաղաքացիների հանդեպ

Հայաստանի կառավարությունը բարյացակամ է Իրանի քաղաքացիների հանդեպ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն ապրիլի 1-ին կայացած նիստում փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, ինչի արդյունքում այսուհետեւ իրավախախտում կատարած հետիոտնից կամ ուղեւորից նույնպես, ինչպես եւ վարորդից, հնարավոր է դարձել տեղում գանձել նշանակված տուգանքը:

ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հաղորդել է, որ վերջերս Իրանի քաղաքացիների մեծ հոսքի պայմաններում հասարակական կարգի լուրջ խախտումներ չեն արձանագրվել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է հարեւան երկրից զբոսաշրջիկների թվի ավելացման կարեւորությունը: «Պետք է աշխատանքն այնպես կազմակերպել, որ սահմանային անցակետում հերթ չառաջանա, որպեսզի մեր երկրի հյուրերը վայելեն պատկան մարմինների, մեր բնակչության բարյացակամ վերաբերմունքը», - ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---