Էրդողանը Հայաստանի նախագահին առաջարկում է հանդիպել Վաշինգտոնում![]() 7 ապրիլի 2010 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Այսօր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուին ընդունեց Հայաստանի նախագահը: Այդ մասին ՀՀ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով "Ժառանգություն" կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցին: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Սինիրլիօղլուն փոխանցեց Թուրքիայի վարչապետի ուղերձ-նամակը, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարարի ու նախագահի բանավոր ուղերձները Հայաստանի նախագահին: "Էրդողանի ուղերձում ասվում էր, որ Թուրքիան ցանկանում է շարունակել հայ-թուրքական գործընթացը և ցանկանում է, որպեսզի հայկական կողմն իր հերթին հաստատի իր դիրքորոշումն այդ հարցում",- ասաց Նալբանդյանը` ավելացնելով, որ հանդիպման ընթացքում Սինիրլիօղլուն փոխանցեց նաև Վաշինգտոնում հանդիպելու` Թուրքիայի վարչապետի առաջարկը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին` Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ երկրի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր հարցերը ԼՂՀ կարգավիճակն ու անվտանգությունն են, ինչպես նաև Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: "Եթե այդ գլխավոր հարցերը ստանան իրենց լուծումը, ապա մնացած հարցերի քննարկումը շատ ավելի դյուրին կլինի",- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |