ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ15 նոյեմբերի 2001 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Այսօր Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին այցելել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, ուր ծաղկեպսակ է դրել հավերժ կրակին, ծառ տնկել հուշո ծառուղում եւ ծանոթացել ցեղասպանության թանգարան-ինստիտուտի էքսպոզիցիային: Կվասնեւսկին գրություն է թողել թանգարանի հուշամատյանում: Հուշահամալիր այցելելուց առաջ Լեհաստանի նախագահը մասնակցել է հայ-լեհական բիզնես-ժողովի բացմանը: Այսօր իսկ կկայանա Կվասնեւսկու հանդիպումը Երեւանի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ, որոնց համար նա կկարդա հայ-լեհական հարաբերությունների պատմությանը նվիրված դասախոսություն: Լեհաստանի նախագահին շնորհվելու է ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչում: Այսօր երեկոյան Կվասնեւսկին կտոնի իր ծննդյան տարեդարձը: Լրանում է նրա 47 տարին:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |