Հայաստանում 2009 թ. գրանցվել է ուժեղ թմրանյութ օգտագործող 1740 մարդ

PanARMENIAN.Net - “2009 թ. Հայաստանում գրանցվել է թմրանյութ օգտագործող 1740 մարդ, ինչը անցյալ տարվա ցուցանիշից (1141 մարդ) 50 տոկոսով ավելի է”, - ասել է Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, նարկոկենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյան: Նրա խոսքերի համաձայն, ըստ ոչ պաշտոնական տվյալների, բայց փորձագետների հավաստմամբ, Հայաստանում մոտավորապես 30 հազ. թմրամոլ կա, որոնցից 5-7 հազարը օգտագործում է ներարկման ուժեղ թմրանյութեր:

Նա նաև նշել է, որ Հայաստանում թմրամոլությունը, ինչպես մյուս բոլոր հիվանդությունները, երիտասարդանում է: Թմրամոլների 30-40 տոկոսը թմրանյութ է օգտագործում մինչև չափահաս դառնալը, բժիշկն ավելացրել է, որ նարկոկենտրոնում հիմա բուժվում է 12 կին, որն աննախադեպ է, նման բան նախկինում Հայաստանում չի եղել:

Հոգեբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Ներսիսյանի կարծիքով, թմրանյութեր օգտագործելու պատճառներ կարող են լինել` թերարժեքության բարդույթը, դժբախտ սերը, ընտանիքում բարոյահոգեբանական դաստիարակության բացակայությունը:

Ներսիսյանի խոսքերի համաձայն, թմրամոլությամբ տարվելու մեկ այլ պատճառ է հաճույքների փնտրտուքը. “Սակայն հաճախակի փորձելով թմրանյութերը, երիտասարդները չեն գիտակցում դրանց հետևանքները: Միգուցե, եթե նրանք բավարար տեղեկություն ունենան այդ մասին` չօգտագործեն դրանք”:

“Հայաստանի օրենքների համաձայն, թմրամոլությունից բուժվելը ինքնակամ պետք լինի. հիվանդը հիվանդանոց է գնում և համապատասխան դիմում է գրում, որից հետո նրա համար բուժում է նշանակվում”, - ասել է Պետրոս Սեմերջյանը, նշելով, որ Հայաստանի բնակիչների համար հվանդանոցում բուժումն անվճար է, իսկ արտասահմանի քաղաքացիների համար այն արժե 144 հազ. դրամ: 24 օր բուժվելուց հետո թմրանյութերից կախվածությունը վերանում է, սակայն բուժում ստացածների 80 տոկոսը կրկին սկսում է օգտագործել թմրանյութ: Բժիշկը դա վերագրեց տվյալ անձի սոցիալական վիճակին:

Պետրոս Սեմերջյանը վերջում ընդգծեց, որ թմրանյութերն ազդում են երիկամների վրա, առաջացնում են սրտանոթային հիվանդություններ, ախտահարում են կենտրոնական նյարդային համակարգը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---