Հայաստանի խորհրդարանը հաստատեց ՀՄՊ վետերաններին "սառեցված" խորհրդային ներդրումների արտահերթ վճարումը

Հայաստանի խորհրդարանը հաստատեց ՀՄՊ վետերաններին

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանն ապրիլի 8-ին երկրորդ և վերջնական ընթերցման ժամանակ հաստատեց "2010 թվականի Հայաստանի պետբյուջեի մասին" օրենքում, որը Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին "սառեցված" խորհրդային ներդրումների արտահերթ վճարում է նախատեսում, լրացումների կատարումը: Օրինագիծն ընդունվեց միաձայն, ընդ որում` ինը խորհրդարանականներ ձեռնպահ մնացին: Քվեարկությանը չմասնակցեց "Ժառանգություն" ընդդիմական խմբակցությունը:

Հայաստանի կառավարությունը հանդես եկավ ՀՄՊ վետերաններին "սառեցված" խորհրդային ներդրումների հատուցման նախաձեռնությամբ` Հաղթանակի տոնման 65-ամյակի կապակցությամբ: 800 մլն դրամի կարգի ընդհանուր գումար որպես հատուցում առաջնահերթ կարգով կստանան 3.7 հազ. վետերաններ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---