2009 թ. Սևանա լճում խեցգետնի պաշարները կրճատվել են 370 տոննայով, ինչը սպառնալիք չէ լճի էկոլոգիայի համար

2009 թ. Սևանա լճում խեցգետնի պաշարները կրճատվել են 370 տոննայով, ինչը սպառնալիք չէ լճի էկոլոգիայի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի ԳԱԱ բնական գիտությունների բաժինն ամփոփել է 2009 թ. արդյունքները: Համաձայն Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տվյալների, Սևանա լճում խեցգետնի պաշարները կրճատվել են 370 տոննայով (1370-1000 տոննա):

Ինստիտուտի ներկայացուցիչների խոսքերի համաձայն, այս թիվը ներկայում լճի էկոլոգիային ոչնչով չի սպառնում, “հակառակը` մեզ համար ձեռնտու է, որ խեցգետիններն ավելի քիչ լինեն լճում: Սակայն այս տարի մենք խեցգետնի որսի չափաքանակ ենք սահմանել`250 տոննա”:

Նա նաև հայտնեց, որ պետությունն այս տարի պետք է սահմանի 60 մլն դրամ` ամառային և ձմեռային իշխանի գնման համար, որպեսզի պահպանվի լճի էնդեմիկ ձկնատեսակները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---