Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը

Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը առանձնազրույց կունենա Հայաստանի նախագահի հետ: Կքննարկվեն ռուս-հայկական դաշնակցային համագործակցության մի շարք հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների հարցերը:

“Ռուսական կողմը, հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր կարգավիճակը, չի նվազեցնում միջնորդական ջանքերի ակտիվությունը, որի շնորհիվ նաև որոշակի առաջաընթաց է գրանցվել կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանգործում: Ռուսաստանը մտադիր է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Երևանին ու Բավքին փոխընդունելի որոշումների որոնման մեջ և պատրաստ է հավանություն տալ այն տարբերակին, որը կգոհացնի հակմարտող բոլոր կողմերին, իսկ փոխզիջումային պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում պատրաստ է հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր”,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նախագահները կքննարկեն նաև Ռուսաստանի ու Հայաստանի տնտեսական համագործակցությունը, որտեղ գլխավորը կլինի համագործակցությունը էներգետիկ ոլորտում:

Բացի այդ, ինչպես հաղորդել է աղբյուրը Կրեմլում, “ռուսական կողմը հետևողական միջոցներ է ձեռնարկում Հայաստանի արտաքին տրանսպորտային կապերը կարգավորելու ուղղությամբ”:

Մեդվեդև-Սարգսյան հանդիպումը երրորդն է այս տարվա ընթացքում: Նախագահներն արդեն երկու անգամ շփվել են Մոսկվայում և Սոչիում: Երկրորդ հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Անցյալ տարի Մեդվեդևն ու Սարգսյանը հանդիպել են յոթ անգամ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---