ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում ներկայացված Գերմանիան կարող է դառնալ Մինսկի խմբի համանախագահ: Այս մասին Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նա նաեւ ավելացրել է, որ այդ հարցի արդիականությունը ապագայում կարող է աճել: Մամեդովի խոսքերով` համանախագահության սահմանակարգը ձեւավորվում է փոխհամաձայնության հիման վրա, եւ հակամարտության երկու կողմերն էլ պետք է

իրենց համաձայնությունը տան` այս կամ այն երկիրն այդ կառույցում ընդգրկելու համար: Գերմանիան Մինսկի խմբի ղեկավարությունում ընդգրկելու փորձեր արվել են նաեւ նախկինում, սակայն Հայաստանը չի համաձայնել դրան, նշել է Մամեդովը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---