Թուրքիան լարում է իր քաղաքական մեքենան` պատասխան գտնելու համար ՀՀ կոալիցիոն կուսակցությունների հայտարարությանը![]() 22 ապրիլի 2010 - 17:20 AMT PanARMENIAN.Net - “Թուրքիան բաց թողեց Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու շանսը, սակայն ես չեմ կարծում, որ այդ շանսը վերջնականապես կորցված է”,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, Անկարան կարող է կարգավորել հարաբերություններն Երևանի հետ, եթե փոխի իր դիրքորոշումն այդ հարցում: Ընդ որում, նա նշել է, որ շարունակելով գործընթացի իմիտացիան, Թուրքիան ձեռք բերեց անհուսալի գործընկերոջ համբավ: Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին` Մելքոնյանն ասաց, որ, հավանաբար, Սարգսյանը կհայտարարի գործընթացը սառեցնելու կամ արձանագրությունների տակ դրված ստորագրությունը հետ կանչելու մասին: “Այժմ Թուրքիան լարում է իր քաղաքական մեքենան` պատասխան գտնելու համար ՀՀ կոալիցիոն կուսակցությունների հայտարարությանը”,-ասել է Մելքոնյանը` հավելելով, որ Թուրքիան կփորձի գնալ շանտաժի ճանապարհով: Ընդ որում նա նշել է, որ Հայաստանը նման քայլեր է ձեռնարկում հենց այս պահին` նպատակ ունենալով կանխել առաջիկա շահարկումները, որոնք կարող են լինել ապրիլի 24-ին Թուրքիայի կամ ԱՄՆ-ի կողմից: ![]() ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |