Իր հայտարարությամբ հայկական կողմը պատասխանեց Թուրքիայի “իմիտացիոն քաղաքականությանը”23 ապրիլի 2010 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցման մասին, Երևանի պատասխանն է Թուրքիայի “իմիտացիոն քաղաքականությանը”: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, թեև գործընթացը սառեցվեց, այն վերջնականապես չի ավարտվել, քանի որ Հայաստանը հետ չի կանչել արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը: Ընդ որում, նա նշել է, որ դե-ֆակտո Թուրքիան վաղուց արդեն սառեցրել էր գործընթացը: Հայ փորձագետը նշել է նաև, որ Հայաստանը նման քայլերի դիմեց հիմա, կանխելու համար ապրիլի 24-ի հետ կապված հնարավոր շահարկումները Թուրքիայի ու ԱՄՆ-ի կողմից: “Սառեցումը ինչ-որ չափով շահավետ է Թուրքիայի համար, քանի որ նա ժամանակ է շահում: Երբ նա լուծի իր ներքին հարցերը, երկիրը կկարողանա նոր կողմից մոտենալ հայ-թուրքական հաշտեցմանը”,-ասել է Մելքոնյանը` հավելելով, որ այս պահի դրությամբ Թուրքիան լարում է իր քաղաքական մեքենան` արժանի պատասխան գտնելու համար հայկական կողմի հայտարարությանը: “Ես կարծում եմ, որ Թուրքիայի պատասխանը կոշտ չի լինի”,-նշել է հայ փորձագետը` հավելելով, որ, հավանաբար, Թուրքիայի վարչապետը փորձում է այս հայտարարությունն օգտագործել որպես շահարկումների առարկա: “Սակայն, այդ փորձերը անհիմն են, քանի որ Հայաստանն, ի տարբերություն Թուրքիայի, աշխարհի աչքերում հանդես եկավ որպես առավել հուսալի գործընկեր”,-ասել է Ռուբեն Մելքոնյանը: Հայ փորձագետն ասել է նաև, որ չի կարծում, թե վերջին իրադարձությունները հայ-թուրքական գործընթացում ինչ-որ ազդեցություն կունենան ղարաբաղյան կարգավորման վրա, քանի որ այն լիովին անկախ է այս գործընթացից: Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կասեցման մասին:
Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |