Եթե մեր ստորագրությունը չլիներ Արձանագրությունների տակ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարագանար![]() 24 ապրիլի 2010 - 12:12 AMT PanARMENIAN.Net - “Ավելի ճիշտ կլիներ հետ կանչել Հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված Հայաստանի ստորագրությունը և դրանով իսկ ավարտել այս փուլը` ցույց տալով, որ այս պայմաններում գործընթացը շարունակելն անհնար է”,-լրագրողներին է հայտարարել ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, եթե Թուրքիան փորձի մեղմացնել իր նախապայմանները, ապա, հնարավոր է, որ Հայաստանի վրա կրկին սկսեն ճնշում գործադրել արձանագրություններն այս տեսքով ստորագրելու համար: “Ամենակարևորեն է չվավերացնել այդ փաստաթղթերն այս տեսքով, չսառեցնել գործընթացը,-ասել է Հովհաննիսյանը` հավելելով, որ Թուրքիայի ամենագլխավոր նախապայմանն այս փուլում, չհաշված գրավոր նախապայմանները, որ առկա են արձանագրություններում, վերաբերում են Ղարաբաղին: “Այս փուլում կարող է ճնշում գործադրվել Հայաստանի վրա ղարաբաղյան հարցում, և այս պայմաններում պետությունն ու հանրությունը պետք է պատրաստ լինեն դիամակայել դրան”,-ասել է Հովհաննիսյանը: Ըստ նրա, դա ավելի հեշտ կլիներ անել, եթե ստորագրությունները հետ կանչվեին: “Ես հուսով եմ, որ հայ հանրությունը կկարողանա ստիպել պետությանը որևէ միակողմանի զիջում չանել Ղարաբաղի հարցում”,-ասել է Հովհաննիսյանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին` Վահան Հովհաննիսյանն ասել է. “Քանի դեռ Հայաստանի ստորագրությունը շարունակում է մնալ Արձանագրությունների տակ, դա ազդում է նաև գործընթացի վրա: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակվում է, սակայն դանդաղ և դժվար, որի օրինակ կարող է ծառայել թիվ 252 բանաձևի քվեարկությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Եթե մեր ստորագրությունը չլիներ Արձանագրությունների տակ, քվեարկությունը բոլորովին այլ կերպ կընթանար: ![]() ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |