Ռուբեն Մելքոնյան. Օբաման կարտասանի "ցեղասպանություն" բառը, երբ հետագա քայլերի ծրագիր կունենա24 ապրիլի 2010 - 23:01 AMT PanARMENIAN.Net - "Ես չէի ակնկալում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ամերիկայի հայ համայնքին հղված իր ամենամյա ուղերձում կօգտագործի "ցեղասպանություն" տերմինը",- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հայ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, ԱՄՆ նախագահն իր ելույթում կօգտագործի "ցեղասպանություն" բառը, երբ հետագա քայլերի ծրագիր կունենա կամ էլ երբ թուրք հասարակությունն այնքան զարգացած լինի, որ կարողանա ճանաչել իր անցյալը: Ընդ որում, նա նկատեց, որ հայկական կողմի վերջին հայտարարությունները թուլացրեցին ԱՄՆ նախագահի ռեսուրսները, նա չկարողացավ հիմնվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: "Այսօր Թուրքիայի հասարակությունը պատրաստ չէ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը",- ասաց Մելքոնյանը` ավելացնելով, թե այն, որ թուրք մտավորականության ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ակցիաներ են իրականացնում, մասնավոր բնույթ է կրում: "Այն, որ 74-միլիոնանոց Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչում են ընդամենը 30-40 հազար թուրքեր, առանձնակի դեր չի խաղում",- նկատեց հայ փորձագետը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձով դիմեց ԱՄՆ հայ համայնքին, որում, ինչպես և անցյալ տարի, կիրառեց "Մեծ Եղեռն" տերմինը` խոսելով Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության մասին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |