Նաիրա Զոհրաբյան. “Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի սահմանափակվում Օբամայի հայտարարությամբ”25 ապրիլի 2010 - 00:01 AMT PanARMENIAN.Net - “Ես ցավում եմ, որ արդեն երկրորդ տարին է, ինչ ԱՄՆ նախագահը հետևողականորեն չի կատարում իր նախընտրական խոստումը, այսինքն` չի ընդունում Հայոց ցեղասպանությունը”: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա ավելացրել է, որ լավ կլիներ, եթե Օբաման իրերն իրենց անունով արտասաներ, բայց ճիշտ չէ ամեն տարի անհամբերությամբ սպասել, թե Օբաման կարտասանի՞ ցեղասպանություն բառը, թե ոչ”: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայկական համայնքին ուղղված իր ամենտարյա ուղերձում անցյալ տարվա պես արտասանեց “Մեծ եղեռն” արտահայտությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |