Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է Ղարաբաղում պատերազմ սանձազերծել![]() 26 ապրիլի 2010 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղում եթե պատերազմ սկսվի, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ մասշտաբներ այն կունենա: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է “Հայ դատի” գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը: “Ինձ չի թվում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հնարավոր ձախողումը կարող է Ղարաբաղում պատերազմ սանձազերծել: Ադրբեջանը պատերազմ կսկսի երկու դեպքում` եթե իր հաղթանակի հարցում վստահ լինի, և երբ տեսնի, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են, որի արդյունքում իր շահերը արհամարհվում են: Այդ դեպքում Բաքուն կարող է գնալ ֆորս-մաժորի և պատերազմ սկսել”, - ասել է Կիրո Մանոյանը; Նրա խոսքերի համաձայն, հիմա, քանի դեռ չկան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայմաններ Հայաստանի ու Թուրքիայի միջև, պատերազմի հավանականությունն էլ քիչ է: “Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը անուշադրության պետք է մատնի և հանդուրժի Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները: Կարծում եմ, որ Հայաստանը հիմա պետք է հայտարարի` եթե Ադրբեջանը չդադարեցնի իր զավթողական ճարտասանությունը, իսկ Թուրքիան`Հայաստանի շրջափակումը, Երևանը չի շարունակի Ղարաբաղի շուրջ բանակցությունները”, - հայտարարել է “Հայ դատի” գրասենյակի ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |