Պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձինք չեն կարողանա ոստիկանական ակադեմիա ընդունվել

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձինք չեն կարողանա ոստիկանական ակադեմիա ընդունվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված "Ոստիկանական ծառայության մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Օրինագծով արգելվում է ոստիկանական ակադեմիա ընդունվել այն անձանց, ովքեր պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանականներն ընդունեցին նաև ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանի նախաձեռնած օրինագիծը` "ՀՀ ԱԺ կանոնակարգի մասին" և "Իրավական ակտերի մասին" օրենքների փաթեթում փոփոխություններ կատարելու մասին: Վերոնշյալ օրինագծում խորհրդարանի նախագահի տեղակալն առաջարկում է հետևյալը. Հայաստանի կառավարությունը, ներկայացնելով օրինագիծ, պետք է պարտադիր ներկայացնի դրա կիրառման ռեժիմը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---