ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը միջնորդում է Էռնեստ Վարդանյանի ոտնահարված իրավունքները վերականգնել![]() 29 ապրիլի 2010 - 11:01 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը միջնորդում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Պարոն Թոմաս Համարբերգին և Եվրոպայի Խորհրդի իրավասության ներքո գտնվող մի շարք կազմակերպությունների ղեկավարներին`վերականգնել Էռնեստ Վարդանյանի ոտնահարված իրավունքները: “Հարգելի գործընկերներ, Սույն դիմում-խնդրանքը վերաբերում է չճանաչված Մերձդնեստրյան հանրապետության տարածքում կալանավորված անկախ լրագրող Էռնեստ Վարդանյանի ոտնահարված իրավունքներին”, գրել է Զ. Փոստանջյանը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը ներկայացնելով Է. Վարդանյանի կենսագրությունը, հայտնում է, որ Մերձդնեստրյան պետանվտանգության ծառայողները 2010 թ. ապրիլի 7-ին Էռնեստ Վարդանյանին կալանավորել են և նրան մեղադրում են “պետական լրտեսություն իրականացնելու մեջ”, որը, ըստ Մերձդնեստրյան Քրեական օրենսգրքի 271 հոդվածի` նախատեսում է 12-20 տարի ազատազրկում: “Մեղադրանքը զուրկ է որևէ հիմնավոր կասկածից: Փակ դռների հետևում կայացած դատը, որին ներկա չեն եղել ոչ մեղադրյալը, ոչ իր պաշտպանը, որոշում է կայացրել երկարաձգել կալանքը վաթսուն օրով: Ձերբակալված Էռնեստ Վարդանյանին թույլ չեն տալիս վարձել իր փաստաբանին՝ տրամադրելով միայն պետական պաշտպան, որին նրա ընտանիքը ոչ ճանաչում է, ոչ էլ կարող է վստահել: Էռնեստ Վարդանյանի շահերը ներկայացնող փաստաբանին թույլ չեն տալիս նրան տեսակցելու կամ գործին ծանոթանալու: Ընտանիքը չունի որևէ տեղեկություն Էռնեստի առողջական վիճակի և նրա վրա գործադրվող ճնշումների մասին: Զրկված լինելով նրա հետ հաղորդակցվելու որևէ հնարավորությունից, նույնիսկ միջնորդավորված՝ պաշտպանի միջոցով, ընտանիքի անդամներն անհանգստանում են նրա ոչ միայն առողջության, այլև կյանքի համար”, - գրել է միջնորդության մեջ Զ. Փոստանջյանը: Այս ամենը հիմք ընդունելով, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամը միջնորդությունն ավարտում է` գրելով.” Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն փաստը, որ թեպետ Մերձդնեստրյան հանրապետությունը չի հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ և չի միացել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային, այնուամենայնիվ` գտնում եմ, որ շտապ անհրաժեշտություն է ծագել հնարավորինս կանխելու և վերացնելու մարդու իրավունքների ոտնահարումը` կապված Էռնեստ Վարդանյանի գործի հետ` օգտագործելով Եվրոպայի Խորհրդի իրավասության ներքո գտնվող միջոցները”: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |