Խորհրդարանական խմբակցությունները դրական են գնահատել ՀՀ վարչապետի հայտարարությունը պետապարատի կրճատման մասին

Խորհրդարանական խմբակցությունները դրական են գնահատել ՀՀ վարչապետի հայտարարությունը պետապարատի կրճատման մասին

PanARMENIAN.Net - Այն, որ Հայաստանի պետական ապարատն արհեստականորեն ուռճացված է, գաղտնիք չէ: Վաղ թե ուշ հարկավոր էր որոշում կայացնել պետական ապարատի կրճատման վերաբերյալ: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրուցի ժամանակ հայտարարել է “Ժառանգություն” կուսակցության խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով Հայաստանի վարչապետի հայտարարությունը պետապարատի կազմի կրճատման մասին:

Ըստ Սաֆարյանի, նման որոշումը կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ, քանի որ վտանգ կա, որ կկրճատվեն ամենաանպաշտպանները:

Իր հերթին, “Օրինաց երկիր” խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ընդգծել է, որ հայ վարչապետի հայտարարությունը մտահոգություն է առաջացնում: “Նույնիսկ եթե դա ուղղված է աշխատանքի որակի բարձրացմանը, միևնույն է, մենք պնդում ենք, որ այդ խնդիրը քննարկման առարկա դառնա իշխող կոալիցիայի առաջիկա նիստում”,-նշել է Բիշարյանը:

“Հայաստանի գործադիր մարմնի արդիականացման ու բարեփոխման խնդիրը շատ կարևոր է, սակայն աշխատատեղերի կրճատումը ճգնաժամի պայմաններում, պետք է հասարակական քննարկումների առարկա դառնա”,-ասել է “Բարգավաճ Հայաստանի” խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` հավելելով, որ կոալիցիան պետք է քննարկի այդ հարցը:

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ վարչապետի հայտարարության հիմքում պետապարատի որակի բարձրացման սկզբունքն է ընկած: “Ցանկացած բարեփոխում ներառում է նույն ռիսկերը, սակայն վարչապետի նախաձեռնությունն ուղղված է պետապարատի որակի բարձրացմանն ու սոցիալական համերաշխության ամրապնդմանը”,-պարզաբանել է հայ պատգամավորը:

 Ուշագրավ
---