Ստեփան Սաֆարյան. “Արցախի խնդիրը Անկարայի պատերի ներքո քննարկման առարկա չէ”![]() 30 ապրիլի 2010 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ներգրավված կողմերին պետք է հստակորեն հասկացնի, որ այդ հիմնախնդիրը Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպման շրջանակներում քննարկման առարկա չէ: “Ես հատուկ ընդգծում եմ այդ բանը, քանի որ Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում քննարկվող հարցերից մեկը հենց ղարաբաղյան հակամարտության հարցն է լինելու”, - ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Սաֆարյանի խոսքերի համաձայն, Հայաստանը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի հասնի Մինսկի խմբից Թուրքիայի վերջնականապես դուրս գալուն, քանի որ այդ երկրի ազդեցությունը ղարաբաղյան կարգավորման հարցում օր օրի աճում է: Պատգամավորը նաև նշել է, որ մինչև Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա, պաշտոնական Երևանը պետք է կողմերին ուղերձ ուղարկի այն մասին, որ ԼՂՀ հիմնախնդիրը Անկարայի պատերի ներքո քննարկման առարկա չէ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |