ՀՀ ՊՆ. Քարոզչական էժան հնարքներով հնարավոր չէ վախեցնել հայրենի հողի համար մղված պատերազմում հաղթած մի ողջ ժողովրդի![]() 30 ապրիլի 2010 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի հերթական հայտարարությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. “Համաձայն ադրբեջանական ԶԼՄ-ների, ապրիլի 23-ին Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Իլհամ Ալիևը, ինչպես միշտ, Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի տարածքները զավթելու, ԼՂՀ շուրջ ստեղծված անվտանգության գոտում ամեն ինչ ավերելու մեջ (կարծես մենք են հողին հավասարեցրել Ջուղայի խաչքարերի հազարամյա անտառը), և հերթական անգամ հայտարարել, որ Ադրբեջանը ՙչի կարող հանդուրժել նման դաժանությունն ու անարդարությունը՚: Սակայն անհասկանալի է խորհրդակցության մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի տարածած տեղեկատվությունը, ուր անընդհատ խոսք է գնում այնպիսի բաների մասին, որպիսիք Ադրբեջանի ո°չ նախագահը և ո°չ էլ պաշտպանության նախարարը չեն ասել”: “Սաբիրօղլուն հայտարարում է. “Ըստ երևույթին, ստիպված ենք վերստին կրկնել. Հայաստանի քաջությունը չի բավարարի միայնակ պատերազմ վարել՚” հավաստիացնում է, թե միջազգային փորձագետներն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցությունը համարում են կարևոր իրադարձություն, որին արձագանքել է ողջ աշխարհը և որ ժամանակակից սպառազինությամբ և ծանր տեխնիկայով զինված բանակի շնորհիվ ՙԱդրբեջանի կողմից իր տարածքների ազատագրման օպերացիան սկսվելու դեպքում Հայաստանի պարտությունն անխուսափելի է” : Ահա այսպիսին է Էլդար Սաբիրօղլուի տպավորությունը հարազատ գերատեսչությունում կայացած խորհրդակցությունից: Սակայն... Հայաստանի անխուսափելի պարտության մասին իր նախարարը նույնիսկ չի ակնարկում, այլ ելույթի սկզբում ընդամենը նշում է, որ “Տարածաշրջանի ռազմաքաղաքական բարդ իրավիճակը Ադրբեջանին պարտադրում է զավթված հողերի ազատագրման, բարձրացնել զինված ուժերի մարտական հնարավորությունները”: Ապա ելույթի վերջում Ադրբեջանի նախագահին հավաստիացնում է, որ բանակի հրամանատարությունը ՙպատրաստ է պատվով կատարել բանակի շինարարության ասպարեզում առաջադրած բոլոր խնդիրները”: Ընդամենը այսքանը... Տարված ցանկալին իրականի տեղ ներկայացնելու մոլուցքով և պարտադրված լինելով ադրբեջանական ժողովրդի մոտ ինչ-որ կերպ արդարացնել իրենց իսկ սանձազերծած պատերազմում կրած պարտությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության քարոզչական օղակները և ընդհանրապեսª պետական ողջ քարոզչամեքենան շարունակում են վաղուց մաշված ձայնասկավառակը պտտել, ակնարկելով պատերազմում հայկական կողմին օգնած խորհրդավոր ինչ-որ երրորդ ուժի մասին, բայց անգամ վախենում են արտասանել այդ պետության անունը: Եվ զուգահեռաբար անընդհատ շեփորահարում են ամեն տարի մեծագումար սպառազինություն ձեռք բերելու մասին ու անվերապահ տոնով կանխորոշում հավանական մարտական գործողությունների ելքը, փորձելով փոքր-ինչ բարձրացնել իրենց բանակի ոգին: Սակայն գնդապետ-լեյտենանտ Է. Սաբիրօղլուն չի կարողանում հասկանալ, որ սուտ ու կեղծիք տարածելով և քարոզչական էժան ու մաշված հնարքներով հնարավոր չէ վախեցնել հայրենի հողի համար մղված պատերազմում հաղթած մի ողջ ժողովրդի: Իսկ զազրախոսությամբ զբաղվելու և հայկական բանակի մարտական ու բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակի մասին մտավարժանքներ ու դատողություններ անելու փոխարեն, Սաբիրօղլուն և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թող զբաղվեն սեփական բանակի անթիվ հոգսերով, ասվում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |