ԼՂՀ-ն ամենաժողովրդավարական պետությունն է Հարավային Կովկասում ընտրությունների անցկացման առումով

ԼՂՀ-ն ամենաժողովրդավարական պետությունն է Հարավային Կովկասում ընտրությունների անցկացման առումով

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության քաղաքացիները մտադիր են ակտիվ մասնակցել երկրի խորհրդարանական ընտրություններին, որոնք կայանալու են մայիսի 23-ին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է “Սոցիոմետր” անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, ըստ կենտրոնի հարցումների, նախնական տվյալներով մասնակցությունն ընտրություններին կկազմի 60 տոկոս: “Ղարաբաղի ու Հայաստանի քաղաքացիների ակտիվությունը հավասար է: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններին ավելի քիչ մարդ է մասնակցում, քան նախագահական ընտրություններին”,-ասել է սոցիոլոգը: Նա հայտարարել է, որ ըստ “Սոցիոմետրի” հարցումների, խորհրդարանական ընտրություններին կհետևի բնակչության շուրջ 57 տոկոսը: Հարցման ենթարկվածների 23 տոկոսն ասել է, որ դեռ չի հետևում ընտրությունների շուրջ իրադարձություններին, և միայն 20 տոկոսը դեռևս իրազեկված չէ առաջիկա ընտրությունների մասին:

Հարցումներն արդեն ցույց տվեցին, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները հիմնականում գոհ են հանրապետության ղեկավարության քաղաքականությունից: “Այն հարցին, թե ում կտային իրենց ձայնը ընտրողները, եթե այժմ նախագահական ընտրություններ լինեին, հարցվածների 56 տոկոսը հայտարարել է, որ անկասկած, իր ձայնը կտար Բակո Սահակյանի օգտին: Հարցվածները դա բացատրում են նրանով, որ վերջին տարիներին երկրում կրճատվել է կոռուպցիայի մակարդակը, բարեփոխումներ են իրականացվել պետական կառավարման ոլորտում”,-ասել է Ահարոն Ադիբեկյանը:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշին, հարցումները ցույց տվեցին, որ նոր գումարման խորհրդարանում ներկայացված կլինեն “Ազատ հայրենիք” կուսակցությունը, ԼՂՀ Ժողովրդավարական կուսակցությունը, ՀՅԴ-ն, որոնք հավանաբար կոալիցիա կձևավորեն: Ըստ սոցիոլոգի, Արցախի նոր խորհրդարանը եռակուսակցական կլինի, բրիտանական, ֆրանսիական խորհրդարանների օրինակով:

“Ընտրությունների դիտարկումը կանցկացնեն 30 միջազգային կազմակերպություններ: Այդ գործոնը կրկին ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովկասի ամենաժողովրդավարական պետությունն է: Հենց այդ պատճառով է, որ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ընտրությունների անցկացման փաստը Արցախի Հանրապետությունում, քանի որ դա վկայում է ԼՂՀ-ի ինքնիշխանության ու անկախության մասին”,-ասել է “Սոցիոմետր” կենտրոնի ղեկավարը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---