Բրիտանական «Մի փոքրիկ քայլ» ներկայացումը կցուցադրվի Երևանում

Բրիտանական «Մի փոքրիկ քայլ» ներկայացումը կցուցադրվի Երևանում

PanARMENIAN.Net - Երևանում մայիսի 8-ին և 9-ին հանդես կգա բրիտանական «Օքսֆորդ փլեյհաուս» թատրոնը` Մի փոքրիկ քայլ» ներկայացումով: Հայաստանում Բրիտանական խորհրդի ներկայացուցչությունը հայտնում է, որ այդ երգիծական ներկայացումը առաջին անգամ բեմադրվել է 2008 թ. Էդինբուրգում տեղի ունեցած միջազգային թատերական փառատոնում և մեծ հաջողություն է ունեցել:

Բրիտանական խորհրդի օժանդակության շնորհիվ անգլիական թատերախումբը հանդես կգա Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում: Ներկայացումը պատմում է, թե ինչպես են ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը պայքարում առաջինը Լուսնի վրա մարդ ուղարկելու իրավունք ձեռք բերելու համար:

Երևանում ելույթների շրջանակներում դերասանները հանդիպումներ կունենան լրագրողների հետ և Երևանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների համար վարպետության դասեր կանցկացնեն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---