ՀՀ ԱԳՆ. Ուշ, թե շուտ Ադրբեջանն ստիպված է լինելու հաշվի նստել ԼՂ ժողովրդի կամարտահայտության հետ 5 մայիսի 2010 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն է, որն արտահայտվել է դեռևս 1991թ. հանրաքվեով: Մեկնաբանելով այսօր Բաքվում հնչող հայտարությունները Հայաստանի դիրքորոշման բացակայության, ինչպես նաև ինչ-որ սպառված ժամկետների մասին, որոնք իբրև թե խնդրել է Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար` հայտնել է ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, Հայաստանը սատարել է և կշարունակի սատարել այդ դիրքորոշմանը: «Ադրբեջանը միայն ժամանակ է կորցնում. Միևնույն է ուշ, թե շուտ նա ստիպված է լինելու հաշվի նստել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության հետ: Բանակցայինգործընթացում իրենց ապակառուցողական դիրքորոշման ընկալումը չգտնելով, Ադրբեջանի որոշ պաշտոնյաներին այլ բան չի մնում, քան անվերջ կեղծիքներով և շարունակաբար սուր ճոճելով փորձեր կատարել` աքլորանալու սեփական ժողովրդի առջև»,- նշել է Տիգրան Բալայանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |