Բակուր Կարապետյան. Շուշին պետք է «ներսից» վերականգնվի, նոր շունչ ստանա

Բակուր Կարապետյան. Շուշին պետք է «ներսից» վերականգնվի, նոր շունչ ստանա

PanARMENIAN.Net - Շուշիի ազատագրումն ընադմենը գործի կեսն էր, ես կասեի 49 տոկոսը, մնացած 51 տոկոսը կախված է մեզանից` մենք պետք է ապրենք Շուշիում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը: Ըստ նրա, քաղաքը պետք է վերականգնվի այնպես, որ պահպանվի 19-րդ դարի ճարտարապետության մթնոլորտը: Շուշին պետք է «ներսից» վերականգնվի, նոր շունչ ստանա»,-ասել է Կարապետյանը: Ընդ որում, նա հայտնել է, որ «Շուշի» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել է Շուշիի վերականգնման նախագիծը: Որպես վերականգնման առաջին կետ ընտրվել է Ադամյանի փողոցը: «Օրինակ, Շուշիում չկա սրճարան, և Շուշի այցելող զբոսաշրջիկները հնարավորություն չունեն նորմալ սնվելու»,-ասել է Կարապետյանը: Ընդ որում, ներդրումներն այդ նախագծում կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը: «Շուշիի առասպելը կարող է օգտակար լինել հայության համար և գրավիչ դարձնել Շուշին օտարերկրացի զբոսաշրջիկների համար»,-ասել է Կարապետյանը: Նա նշել է նաև, որ մարդիկ վախենում են ներդրումներ անել Շուշիում: Ըստ նրա, պատճառներից մեկն Ադրբեջանի սպառնալիքներն են ռազմական գործողությունների վերսկսման մասին: Նա ընդգծել է նաև քաղաքի բնակեցման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Կարապետյանը անդրադարձել է նաև ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահի հայտարարությանը, որն այցելելով Շուշի, ասել էր, որ եթե քաղաքը բնակեցվի, ոչ ոք չի կարողանա հավակնել այդ տարածքին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---