Դեսպան Ղալաչյանը շարունակում է հանդիպումները Կիպրոսում

PanARMENIAN.Net - ՀՀ դեսպանըհանդիպել ևզրույցներ է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, արտաքին գործերի նախարար Մարկոս Կիպրիանուի, պաշտպանության նախարար Կոստաս Պապակոստասի, պաշտոնատար այլ անձանց հետ: Բոլոր հանդիպումներն անցել են ջերմ և գործնական մթնոլորտում:

Զրույցների ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը, նշելով նաև միջխորհրդարանական համագործակցության արդյունավետությունը թե’ երկկողմ և թե’ բազմակողմ մակարդակներում:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու, տնտեսության, մշակույթի, կրթության, գիտության, ռազմական և այլ բնագավառներում համագործակցության աշխուժացման անհրաժեշտությունը` արձանագրելով, որ դրա համար առկա են բոլոր հնարավորությունները, ինչպես նաև արդեն իսկ ձևավորված և շարունակ ընդլայնվող երկկողմ իրավապայմանագրային դաշտը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---