Ալեքսանդր Իսկանդարյան. «Բաքվի ճարտասանությունն անհրաժեշտ է իր ներքաղաքական նպատակների համար»

Ալեքսանդր Իսկանդարյան. «Բաքվի ճարտասանությունն անհրաժեշտ է իր ներքաղաքական նպատակների համար»

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ձևաչափը համարյա միշտ լիարժեք չի լինում: Այս հանդիպումներում նույնպես պարտադիր չէ ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարների ներկայությունը: Սակայն Ադրբեջանի դեպքում բավական բնութագրական է և, կարծես, բացատրում է Հայաստանի հետ հարաբերությունները:

Այս մասին PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի որոշումը` մայիսի 8-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին չմասնակցելու մասին:

«Այդպիսի հայտարարությունները ակնհայտորեն, անհրաժեշտ են ներքաղաքական նպատակների համար: Իհարկե, հայկական և ադրբեջանական կողմերի միջև հանդիպումներ պարբերաբար լինում են, սակայն հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայությունը վերջին 16 տարվա ընթացքում նորություն չէ», - ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---