ANCA-ն վճռական է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման համար պայքարում10 մայիսի 2010 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովը ակտիվ աշխատանք է վարելու, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 252 բանաձևն ընդունող կոնգրեսականների թիվն ավելանա: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը: «Մեր ջանքերը քաջալերում են և’ դեմոկրատ կոնգրեսականները, և’ հանրապետականները, և հիմա արդեն մեր աշխատանքն ուղղված է այն բանին, որ բանաձևն ընդունող կոնգրեսականների թիվն ավելանա և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին համոզենք, որ մենք բավարար ձայներ ունենք` բանաձի ընդունման համար», - ասել է նախագահը: «Կոնգրեսի յուրաքանչյուր նստաշրջանը տևում է երկու տարի: Ընթացիկ նստաշրջանն ավարտվելու է 2010 թ. դեկտեմբերին: Դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կտապալվի, եթե մինչ այդ Կոնգրեսը չհաստատի», - ասել է նա: Միաժամանակ Քեն Խաչիկյանը հիշեցրել է, որ ամերիկյան վարչակազմը ճնշում է գործադրում բանաձևի ընդունման հարցում: Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձին, Ք.Խաչիկյանն ասել է. «Նա հերթական անգամ խախտեց իր տված խոստումը: Նախագահը ԱՄՆ պետքարտուղարության ճնշման ներքո է գտնվում, որը թուրքամետ դիրքորոշում ունի: Նույնիսկ եթե Օբաման ընդուներ Հայոց ցեղասպանությունը, միևնույն է, նա չէր ցանկանա այդ անել պաշտոնապես` որպես ԱՄՆ նախագահ», - հայտարարել է Խաչիկյանը` ավելացնելով, որ ANCA-ն շարունակելու է ճնշում գործադրել Օբամայի վրա` պահանջելով կատարել տված խոստումը: Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |