ՀՀ կառավարությունը աջակցում է փոքր տնտեսություններին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը որոշել է «Գոլդն գրեյպ Արմաս»ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2010թ. մայիսի 1-ից մինչեւ 2011թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2013թ. մայիսի 1-ը:

Որոշումն ընկերությանը հնարավորություն կտա Արագածոտնի մարզում խաղողի վերամշակման, գինու և կոնյակի արտադրություն կազմակերպելու նպատակով ներմուծել մոտ 5.2 մլն եվրոյի ժամանակակից սարքավորում, ստեղծել առնվազն 80 նոր աշխատատեղ:

Տեղեկանալով, որ դրանց թիվն ավելանալու է, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներդրումները խթանում են արտադրությունը, մեծացնում ապրանքների արտահանման ծավալը, և ընդհանրապես, բնագավառն ինտենսիվ զարգանում է մեր երկրում: Մյուս կողմից, փոքր տնտեսություններն իրենց հերթին պետք է աչալուրջ լինեն, միավորեն իրենց հնարավորությունները, ստեղծեն ժամանակակից տնտեսություն, որպեսզի կարողանան դիմանալ մրցակցությանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---