Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում ՀԱԿ-ը քննադատել է ԵԽԽՎ աշխատանքը![]() 14 մայիսի 2010 - 17:27 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ-ն այն քաղաքական ուժն է, որն արտահայտում է Հայաստանի «բնակչության մեծամասնության կարծիքը»: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: « ՀԱԿ-ի հանրահավաքներին տասնյակ հազարավոր մարդիկ են, չնայած այս ամենին, այդ ուժը խորհրդարանում նույնիսկ մեկ տեղ չունի», - ասել է ՀԱԿ համակարգողը: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանի ղեկավարությունը փակուղում է հայտնվել նաև գերտերությունների արտաքին ճնշման ներքո, ինչը կարող է ստիպել, որ ղարաբաղյան կարգավորման հարցում իշխանությունները զիջումների գնան: Լևոն Զուրաբյանն ընդգծել է նաև, որ միայն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները կարող են փոխել երկրում տիրող իրավիճակը և թուլացնել գոյություն ունեցող քաղաքական լարվածությունը: Խոսելով ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին, ՀԱԿ համակարգողը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում ՀԱԿ ներկայացուցիչները քննադատել են ԵԽԽՎ կառույցների աշխատանքը, մասնավորապես մարդու իրավունքների գծով ԵԽ հանձնակատարի աշխատանքը: «Մենք հայտարարել ենք, որ ԵԽԽՎ 1677 բանաձևը, որը մեկ տարի առաջ էր ընդունվել, արդիական է նաև այսօր», - նշել է Լևոն Զուրաբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |