Թինա Քայդենաու. Հայաստանը կարևոր գործընկեր է Միացյալ Նահանգների համար![]() 14 մայիսի 2010 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդենաուին: Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը եւ բարեկամական գործընկերության ու համագործակցության ամրապնդումը` ընդգծելով, որ ապրիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Վաշինգտոն եւ հանդիպումը ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ նոր լիցք հաղորդեց երկկողմ հարաբերությույնների զարագցմանը: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ եղավ հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնման հեռանկարներին: Թինա Քայդանաուն իր հերթին նշեց, որ Հայաստանը կարևոր գործընկեր է հանդիսանում Միացյալ Նահանգների համար եւ ԱՄՆ վարչակազմը ակնկալում է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում: Զրուցակիցները անդրադարձան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Էդվարդ Նալբանդյանն ու Թինա Քայդենաուն մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |