«ՄԱՏՈՒՑՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄԸ ՉԻ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈՒ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ»,- պնդում է էներգետիկայի նախարարը19 հոկտեմբերի 2001 - 00:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը հայտնել է, որ «Իտերա» կորպորացիայի որոշումը Հայաստան մատուցվող գազի ծավալների կրճատման մասին չի անդրադառնա սպառողների էներգամատակարարման ու երկրի տնտեսության վրա: Նա հաստատել է, որ Հայաստանի մոտ կուտակվել են պարտքեր ստացված գազի համար, ինչով, հավանական է, պայմանավորված է մատուցվող երկնագույն վառելիքի ծավալների կրճատումը: Նախարարը նշել է, որ պարտքերը գոյացել են Հայկական ատոմային կայանը պլանային-պրոֆիլակտիկ վերանորոգման ու լցավորման համար կանգնեցնելու կապակցությամբ: Էլեկտրաէներգիայի ծագած պակասորդը որոշվել էր ծածկել գազի լրացուցիչ մատուցման հաշվին: Հայաստանը չկարողացավ լիովին վճարել ձեռք բերված գազի լրացուցիչ ծավալների դիմաց անհրաժեշտ ժամկետներում: Գալուստյանի խոսքերով` պարտքը առ սեպտեմբեր կազմում է 2,3 միլիոն դոլար: Իսկ հոկտեմբերին անհրաժեշտ կլինի վճարել 5 միլիոն: Հայաստան մատուցված գազի դիմաց ընդհանուր պարտքը կազմում է գրեթե 40 միլիոն:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |