Սևակ Սարուխանյան. «Իրանա-թուրքական հարաբերությունները չեն ազդի տարածաշրջանի վրա»![]() 17 մայիսի 2010 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Իրանի, Բրազիլիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների ստորագրած Իրանի խաղաղ նպատակներով ատոմի օգտագործման համաձայնագիրը միայն կարող է թուլացնել Իրանի շուրջ եղած լարվածությունը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցելիս ասել է իրանագետ Սևակ Սարուխանյանը: Նա նաև նշել է, որ Թեհրանի «միջուկային գործը» փակվելու է ժամանակավորապես, քանի որ կես տարի կամ երեք ամիս անց Իրանը կրկին կարող է հայտարարել, որ ուզում է իր տարածքում արտադրել միջուկային վառելիք: Նրա խոսքերի համաձայն, այն, որ Թեհրանը համաձայնել է Թուրքիայի տարածքում հարստացնել ուրանը, արմատապես չի ազդի Հարավային Կովկասի վրա: «Չնայած, որ այդ երկրները ռազմավարական գործընկերներ են, յուրաքանչյուրն ունի իր շահերը, և Հայաստանի ու ղարաբաղյան հակամարտության հարցերում Թեհրանի և Անկարայի շահերը չեն համընկնում», - ասել է հայ փորձագետը: Նրա խոսքերի համաձայն, Իրանի հետ հարաբերությունները լավացնելով, Թուրքիան ջանում է ամրապնդել իր դիրքերը` որպես մահմեդական աշխարհի առաջնորդներից մեկը: ![]() ![]() Իրանի միջուկային ծրագիր Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |