Միթաթ Չելիքփալա. Թուրքիան երբեք չի դառնա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ

Միթաթ Չելիքփալա. Թուրքիան երբեք չի դառնա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ

PanARMENIAN.Net - Թուրքիան երբեք չի դառնա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, դա ուղղակի անհնար է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Անկարայի Էկոնոմիկայի և տեխնոլոգիաների համալսարանի դոցենտ Միթաթ Չելիքփալան: Ըստ նրա, դրան դեմ է Հայաստանը, հետևաբար, հարցը հանվել է օրակարգից: Նա նշել է նաև, որ թուրք ղեկավարության հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան քաղաքական քայլեր, առանց որի դժվար կլինի կառուցել սեփական քաղաքականությունը տարածաշրջանում:

«Ինձ ոչ մի բան հայտնի չէ Սուաթ Կինիկլիօղլուի հայ-թուրքական կարգավորման «փայլուն» առաջարկների նախաձեռնության վերաբերյալ»,-նշել է թուրք փորձագետը: Ըստ նրա, ցանկացած նոր առաջարկ անխուսափելիորեն նոր փաստաթուղթ է պահանջում, ուստի և նոր քննարկումներ և նոր արձանագրություններ: «Սակայն ես չեմ կարծում, որ ներկայումս դա հնարավոր է: Բանը նրանում է, որ Թուրքիայի և Հայաստանի հասարակական կարծիքը դեռևս պատրաստ չէ կարգավորման: Նույնը կարելի է ասել նաև Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ Ադրբեջանի հարցում: Բնական է, որ երրորդ երկրների միջամտությունը, լինի դա Ադրբեջանը, Ռուսաստանը թե ԱՄՆ-ն, միայն կվնասի հայ-թուրքական գործընթացին, սակայն, ցավոք, դա քաղաքական իրողություն է, որից ոչ մի տեղ չես փախչի»,-ասել է Չելիքփալան:

Նա նաև գտնում է, որ Հայաստանի համար այդքան էլ կարևոր չէ բաց սահամնը Թուրքիայի հետ, քանի որ ազատ ճանապարհ կա Վրաստանով և Իրանով: «Սակայն, անշուշտ, տարածաշրջանի համար ավելի լավ կլինի, եթե փակ սահմաններ չլինեն և երկու ժողովրդները միմյանց երկիր այցելեն ոչ թե Վրաստանի տարածքով, այլ ուղղակի հատելով սահմանը»,-ասել է թուրք փորձագետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---