Հունիսի 4-ին Երևանում կբացվի BarCamp Yerevan 2010 խորհրդաժողովը21 մայիսի 2010 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների BarCamp 2010 խորհրդաժողովը տեղի կունենա հունիսի 4-6-ը Երևանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է միջոցառման կազմակերպիչներից մեկը` Ալեքսեյ Չալաբյանը: Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն մասնագետներ ԱՄՆ-ից և Վրաստանից: Ինչպես նշել է Չալաբյանը, խորհրդաժողովի ձևաչափը ենթադրում է ոչ պաշտոնական մթնոլորտ նախօրոք չպլանավորված շնորհանդեսներով: Այնուամենայնիվ, քննարկումները վերաբերվելու են ՏՏ ոլորտին և ինտերնետին: BarCamp-ը Երևանում տեղի է ունենում 2-րդ անգամ: Անցյալ տարի դրան մասնակցում էր 450 մարդ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: BarCamp-ը խորհրդաժողովների միջազգային ցանց է, որոնք բաց են բոլորի համար և ընթանում են զեկույցների, թրենինգների, քննարկումների ձևաչափում: Ամբողջ նյութը տրամադրվում է մասնակիցների կողմից: Առաջին BarCamp-ը տեղի է ունեցել Կալիֆորնիայում` Պալո Ալտոյում 2005-ին, դրանից հետո BarCamp խորհրդաժողովները տեղի են ունեցել աշխարհի ավելի քան 350 երկրում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |