ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Եվրոպայի Խորհրդի պատվիրակության հետ21 մայիսի 2010 - 21:29 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. մայիսի 21-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Եվրոպայի Խորհրդի «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման» հանձնաժողովի պատվիրակության, ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, արդարադատության նախարարության ներկայացուցիչների, ոստիկանության, պաշտպանության և առողջապահության նախարարությունների ու ռազմական ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հանձնաժողովի փորձագետների կատարած ուսումնասիրությունների մի շարք դիտարկումներ, տրվեցին պարզաբանումներ: Կոմիտեի նախագահ Մաուրո Պալմայի պնդմամբ, 2002թ., 2004թ. և 2006թթ. իրենց կատարած ուսումնասիրությունների համեմատության արդյունքում կարող են արձանագրել, որ 2010թ.-ին մոնիտորինգի ենթարկվող ոլորտներում առաջընթացը զգալի է ու ակնհայտ, քանի որ այս այցելության ընթացքում հրատապ արձագանքման հիմնախնդիրներ իրենց կողմից չեն արձանագրվել: Վերջում նշենք, որ հանձնաժողովի փորձագետների պատվիրակությունը, արդարադատության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ, հանդիպումից առաջ այցելել էր Ծիծեռնակաբերդի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր և ցեղասպանության թանգարան: Այս մասին հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության մամլո քարտուղար Լանա Մշեցյանը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |