Տիգան Սարգսյան. «2009 թ. արդյունքներով ՀՆԱ-ի նկատմանբ արտաքին պարտքի ցուցանիշը կազմում է 36%»

Տիգան Սարգսյան. «2009 թ. արդյունքներով ՀՆԱ-ի նկատմանբ արտաքին պարտքի ցուցանիշը կազմում է 36%»

PanARMENIAN.Net - «Ճգնաժամային ծրագրերը կյանքի կոչելու նպատակով կառավարությանը հաջողվեց դոնորների հետ տարված աշխատանքների արդյունքում ներգրավել վարկային միջոցները», - ՀՀ ԱԺ-ում 2009 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա , մասնավորապես, նշել է, որ Համաշխարհային բանկը տրամադրել է շուրջ 760 մլն ԱՄՆ դոլար, որից 2009թ-ին ստացվել է մոտ 350 մլն-ն:

Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շհորհիվ տնտեսության մեջ ներարկվել է 500 մլն ԱՄՆ դոլար:

Ասիական զարգացման բանկից ստացվել է 80 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցություն:

Եվրամիության հետ շարունակական բանակցությունների արդյունքում հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել 100 մլն եվրոյի բյուջետային աջակցության վերաբերյալ:

ՌԴ-ից ներգրավվել է ևս 500 մլն ԱՄՆ դոլար հակաճգնաժամային միջոցառումները ֆինանսավորելու նպատակով:

«Այսպիսով, 2009 թվականի արդյունքներով` ՀՆԱ-ի նկատմանբ արտաքին պարտքի ցուցանիշը կազմում է 36%, 2008 թ. 13.2% դիմաց, որն ի դեպ, ծառայել է որպես "անվտանգության բարձիկ" կառավարության հակացիկլիկ քաղաքականության իրականացման համար», - ավելացրել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---