ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն. Ընտրողների մասնակցությունն Արցախում կայացած ընտրություններին շատ բարձր էր

ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն. Ընտրողների մասնակցությունն Արցախում կայացած ընտրություններին շատ բարձր էր

PanARMENIAN.Net - «Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ), հավատարիմ մնալով իր հայրենասիրական առաքելությանը, շարունակում է հետևել Հայաստանում և ԼՂՀ-ում ընթացող քաղաքական գործընթացներին: Այդ համատեքստում, մեր պատվիրակությունը հետևել է նաև Արցախում կայացած խորհրդարանական ընտրություններին»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը: Ըստ Դարբինյանի, ընտրություններն Արցախում կազմակերպված էին բարձր մակարդակով: «Ճիշտ է, առանձին ընտրատեղամասերում մի փոքր աղմկոտ էր, սակայն դրա պատճառը միայն ընտրողների ակտիվ մասնակցությունն էր: Այսինք, ընտրատեղամասերը պատրաստ չէին նման ակտիվության»,-նշել է ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը: Նա նաև հավելել է, որ որոշ դեպքերում խնդիրներ առաջացան ընտրողների ցուցակների հետ կապված , սակայն մարդկանց ավտոմեքենաներ տրամադրվեցին, որպեսզի նրանք կարողանան ոստիկանության մոտակա բաժանմունքում լուծել ծագած խնդիրները: Դարբինյանը նշել է նաև, որ ընտրատեղամասերում տոնական տրամադրություն էր տիրում, ինչը վաղուց արդեն չի նկատվում Հայաստանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---