Հրայր Կարապետյան. Հայաստանի դիվանագիտական կառույցներն անարդյունավետ են աշխատում![]() 24 մայիսի 2010 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դիվանագիտական կառույցներն անարդյունավետ են աշխատում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը: Ըստ նրա, Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարությունը պետք է փոխվի և հստակ աշխատանք պետք է տարվի ՀՀ դեսպանների հետ, որոնց զգալի մասը նույնիսկ չի գիտակցում, թե ինչ խնդիր է նրանց առջև դրված: Ընդ որում նա ընդգծել է, որ դեսպանների հետ հարկավոր է պրոֆիլակտիկ աշխատանքներ տանել և պարզաբանել նրանց Հայաստանի դիրքորոշումն այս կամ այն հարցում: Ըստ Կարապետյանի, հակառակ դեպքում դեսպանները պետք է հեռացվեն աշխատանքից: Անդրադառնալով ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջի մասին հարցին` Հրայր Կարապետյանն ասել է, որ ՀՅԴ պահանջը Նալբանդյանի հրաժարականի մասին ուժի մեջ է: «Մենք չենք ասել, որ այլևս չենք պահանջելու ՀՀ ԱԳ նախարարի հրաժարականը»,-նշել է Կարապետյանը` հավելելով, որ բանը ոչ թե Նալբանդյանի անձն է, այլ դիրքորոշումը փոխելու անհրաժշետության մեջ է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |